25 մարտի 2008 - 16:33 AMT
«Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ երեք հոդվածներով
«Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին (1999 թվականի հոկտեմբերի 27-ին ողբերգական իրադարձություններում զոհված Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր) մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ երեք հոդվածներով. թիվ 225 հոդվածի (զանգվածային անկարգությունն) 1-ին եւ 3-րդ մասերով եւ թիվ 300 հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում): Այդ մաիսն հաղորդել է կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, նշելով նաեւ, որ Արամ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չմեկնելու ստորագրություն, հաղորդում է Regnum-ը:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական խումբը քրեական գործ է հարուցել Հայաստանում հետընտրական գործընթացների շուրջ: Քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ ձերբակալվել է 106 մարդ, որոնց մեղադրանքներ է ներկայացվել Հայաստանի ՔՕ տարբեր հոդվածներով, այդ թվում թիվ 225 (զանգվածային անկարգություններ), թիվ 235 (ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ), թիվ 300 (պետական իշխանության յուրացում):