27 մարտի 2008 - 14:51 AMT
Բաքվում ստորագրահավաք է ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծման օգտին
Ադրբեջանում ստորագրահավաք է նախաձեռնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծման օգտին: Այդ արշավը նախաձեռնել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ): ՂԱԿ-ը մտադիր է այդ գործընթացում ընդգրկել նաեւ այլ հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Այդ ակցիայի պատճառը ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների դիրքորոշումն էր ՄԱԿ-ի ԳՎ-ում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի վերաբերյալ» բանաձեւի քվեարկության ժամանակ, հաղորդում է Day.az-ը: