16 սեպտեմբերի 2002 - 23:22 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԼԱՏՎԻԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՓՈՐՁԻՆ
Եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում է գտնվում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել է Լատվիայի խորհրդարանի հայ-լատվիական բարեկամության խմբի ղեկավար Էդվինս Ինկենսը, հայ պատգամավորները ցանկանում են ծանոթանալ երկրում բարեփոխումների անցկացման, ինչպես նաեւ Եվրամիությանն ինտեգրվելու Լատվիայի փորձի հետ: Նախատեսվում են հայ խորհրդարանականների հանդիպումները Լատվիայի ղեկավարության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սպասվում է նաեւ երկու երկրների խորհրդարանների համատեղ հայտարարության ստորագրում: