28 մարտի 2008 - 18:06 AMT
Մարտի 29-ին Երեւան կժամանի Ագոյի խումբը
Մարտի 29-ին քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: