19 ապրիլի 2018 - 11:02 AMT
Ոստիկանություն. Շարունակելու ենք բերման ենթարկել իրավախախտումներ թույլ տվողներին

Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Այդ մասին ասվում է ոստիկանության տարծած հայտարարության մեջ:

Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին:

Ապրիլի 19-ի վաղ առավոտից ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ նպատակ ունենալով արգելափակել կառավարական շենքերի մուտքերը: Ոստիկանությունից PAN-ին հայտնել են, որ ժամը 10։00 դրությամբ բերման է ենթարկվել 20 մարդ՝ Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր բաժիններ։