
Ապրիլի 19-ի՝ ժամը 12։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի:
Նրանցից 2-ը թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար,հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
3-րդ տուժածն ապրիլի 18-ին է ընդունվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքի սալջարդ: Բժիշկների գնահատմամբ` վիճակը բավարար է, գտնվում է հսկողության տակ:
Երևանի կենտրոնում՝ կառավարության 3-րդ շենքի մոտ հակաիշխանական ցույցը լուսաբանելիս ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը:Լրագրողի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, վնասվածքներ կան ձախ քունքի, ծոծրակի հատվածներում: