20 ապրիլի 2018 - 11:03 AMT
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան վստահ է, որ իրավիճակը ՀՀ-ում կհանգուցալուծվի ժողովրդավարական ճանապարհով

Մոսկվան վստահ է, որ իրավիճակը ՀՀ-ում կհանգուցալուծվի ժողովրդավարական ճանապարհով և իրավական դաշտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով բողոքները երկրում:

«Վստահ ենք, որ իրավիճակը բարեկամ Հայաստանում կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով»,-հայտարարել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ: Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին ևս սպասվում է հանրահավաք: