31 մարտի 2008 - 16:23 AMT
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Սոֆիայի քաղխորհրդում հետաձգվել է
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Սոֆիայի քաղխորհրդում հետաձգվել է: Քննարկումը հետաձգվել է Բուլղարիայի կառավարության նախաձեռնությամբ: Մինչդեռ, Թուրքիայի եւ Բուլղարիայի վարչապետներ Ռեջեփ Էրդողանի եւ Սերգեյ Ստանիշեւի համատեղ մամլո ասուլիսը հետաձգվել է ազգայնական «Ատակա» կուսակցության ելույթի շնորհիվ, որը 11 տեղ ունի բուլղարական խորհրդարանում: Կուսակցության առաջնորդ, Վոլեն Սիդորովը, 5 խորհրդարանականների հետ մտնելով կառավարության շենք, որտեղ պետք է կայանար համատեղ մամլո ասուլիսը, հայտարարել է, թե ցանկանում է հարց տալ Թուրքիայի վարչապետին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների, ինչը Ցեղասպանություն էր, մասին: Թուրքիայի վարչապետի մամլո ասուլիսն այնուամենայնիվ կայացավ, իսկ Բուլղարիայի վարչապետը ներողություն խնդրեց իր գործընկերոջից պատահածի համար, գրում է «Զաման» թերթը: