1 ապրիլի 2008 - 15:37 AMT
Առաջիկա օրերին սկսվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածի շինարարությունը
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածի շինարարությունը սկսվելու է առաջիկա օրերին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական երկաթուղիների ինժեներ Գուրբան Նազիրովը: Նրա խոսքերով, արդեն գնվել է անհրաժեշտ շինանյութն ու տեղում է տեխնիկան, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ ԲԹԿ-ի շինարարության շուրջ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ վերջնական փաստաթուղթը կնքվել է փետրվարի 8-ին Թբիլիսիում: Վրացական հատվածի կառուցման համար Ադրբեջանը Վրաստանին $200 մլն. վարկ է տրամադրել 25 տարի ժամկետով, 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով: ԲԹԿ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան $600 մլն:
Վրացական հատվածի կառուցումն իրականացնում է ադրբեջանական «Ազերինշաատսերվիս» ընկերությունը: Ճանապարհի հանձնումը շահագորման նախատեսված է 2009 թվականին: