1 ապրիլի 2008 - 16:02 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Բուխարեստում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) ապրիլի 2-4 Բուխարեստում հերթական հանդիպումն են անցկացնելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, նախատեսվում է նաեւ միջնորդների հանդիպումը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: