16 սեպտեմբերի 2002 - 19:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՆՅՈՒ-ՅՈՐՔՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 57-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի ու Իսրայելի իր գործընկերների հետ, որոնց հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Վ.Օսկանյանը հանդիպել է նաեւ Ամերիկայի հրեական հանձնաժողովի անդամներին: