24 ապրիլի 2018 - 10:15 AMT
Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև: Այս մասին հատնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նրանք քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Ավելի վաղ, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: