25 ապրիլի 2018 - 11:03 AMT
Երևանում ցուցարարները շարունակում են տասնյակ փողոցներ փակել (Թարմացվող)

Առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկալ են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը:

14:05 Երևանի խցանումները 14։00 դրությամբ՝ ըստ Yandex-ի․․․

․․․ և ըստ Google-ի

13։47 Դալմայի աշխատակիցների մասնակցությամբ փակվել է Ծիծեռնակաբերդի խճուղին։

13։35 Խանջյան փողոցը փակ է միանգամից մի քանի հատվածից։ Ոստիկանները չեն միջամտում, պարզապես խնդրում են ցուցարարներին թույլ տալ անցնել իրենց ծառայողական մեքենաներին։

12։44 Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարը հրաժարական է տվել՝ միանալով ցուցարարներին

11:45 «Ուզում են Կարապետյանին նշանակել վարչապետի պաշտոնում և կարծում են՝ ժողովուրդն այնքան միամիտ է, որ թույլ կատ մի ՀՀԿ-ականի մեկ այլ ՀՀԿ-ականով փոխարինել», - ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Կարապետյանի հայտարարությանը, որ հրապարակում վարչապետի թեկնածուի ընտրությունը հակասում է օրենքին Փաշինյանն ասել է, որ վարչապետի պաշտոնակատարը լավ չի հասկացել՝ ինչ է ասում ընդդիմությունը՝ «վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ի կողմից, և այդ թեկնածուին հրապարակում ժողովուրդը պետք է հավանություն տա»:

Լրագրողի դիտարկմանը, որ ԱԺ-ի մեծամասնությունը ԵԼՔ-ի թեկնածուին չի քվեարկի, Փաշինյանը հակադարձեց. «Այս իրավիճակը՝ ինչ է նրանք չեն ուզում լուծել, նրանք իշխանություն չեն ՀՀ-ում: Մենք կբոյկոտենք ՀՀԿ-ի իշխանության ներքո արտահերթ ընտրությունները, դրանք չեն կայանա»:

Ըստ նրա հարցն այն չէ, որ դրանք դարձյալ կկեղծվեն, այլ այն, որ ժողովուրդը հաղթել է և ժողովրդի հաղթանակի արդյուքները հիմա պետք է արձանագրել:

11։37 Ցուցարարները Վազգեն Սարգսյան փողոցում արգելափակել են ոստիկանական զրահափոխադրիչները:

11:29 «ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը փորձում են խլել ժողովրդից իր հաղթանակը, և ուրեմն ՀՀԿ, հեռցի՛ր հեռացի՛ր», - ասում է Փաշինյանը:

11:19 Հանրապետության հրապարակից Փաշինյանի գլխավորությամբ քայլերթը մեկնարկեց:

11:14 Նիկոլ Փաշինյանն ասում է, որ արդեն արգելափակված են Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհի հարապարակը, Հալաբյան-Կիևեյան խաչմերուկը, Մարտունիից 200 ավտոմեքնա ավտոերթ է իրականացնում դեպի Երևան:

11:10 Մի շարք համալսարանների ուսանողներ շարունակում են դասադուլը: Նրանք արգելափակել են Կորյուն-Աբովյան խաչմերուկը: Այս պահին ցուցարարների մեծ խմբեր են քայլերթ են իրականացնում Վազգեն Սարգսյան փողոցով, Մաշտողի պողոտայով: «ՀՀԿ, հեռացի՛ր. Նիկոլ՝ վարչապետ»,- վանկարկում են նրանք: