25 ապրիլի 2018 - 19:06 AMT
Ավագանու ԵԼՔ խմբակցությունը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն է տարածել, որտեղ պահանջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

«Երևան քաղաքը Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։ Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին։