27 ապրիլի 2018 - 10:52 AMT
Փաշինյանը ՀՅԴ-ականների հետ է հանդիպել

Ապրիլի 26-ի երեկոյան ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ինքը՝ Փաշինյանը:

«Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները», - գրել է Փաշինյանը՝ չհայտնելով հանդիպման մասին այլ մանրամասներ:

Ապրիլի 26-ի երեկոյան Փաշինյանը հանդիպել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

«Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին», - գրել է Փաշինյանը: