«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 28-ին հայտարարություն կանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Պատգամավորը չի մանրամասնում, թե հատկապես ինչի վերաբերյալ է Ծառուկյանը հայտարարություն անելու:
Ավելի վաղ, ապրիլի 25-ին տեղի է ունեցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ «Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն», - գրել էր Փաշինյանը։
Ավելի վաղ, ապրիլի 23-ին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միացել էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող պայքարին։