Իշխող Հանրապետական կուսակցությունը չի առաջադրելու վարչապետի թեկնածու մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններում։
Համապատասխան որոշումն ընդունվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո, ըստ aysor.am-ի, ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։