14 սեպտեմբերի 2002 - 20:58 AMT
ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԱՄՆ ԿԿՐԿՆԱՊԱՏԿԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ
2003թ. ԱՄՆ կառավարությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության ծավալը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը: Նրա խոսքերով, ամերիկյան կառավարությունը հանդես է եկել ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանի ներքին գործերի նախարարության եւ դատախազության հետ համագործակցելու նախաձեռնությամբ: Նշենք, որ 2002թ. ամերիկյան ռազմական օգնության ծավալը Ադրբեջանին կազմել է 4,4 միլիոն դոլար: Նույն չափի ռազմական օգնություն է ցուցաբերվել Հայաստանին: