3 ապրիլի 2008 - 18:40 AMT
Տրայան Բասեսկու. Ռումինիան աջակցում է ՆԱՏՕ-ի համագործակցությանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն կոչ է արել ՆԱՏՕ-ին ընդարձակել սահմանները դեպի արեւելք եւ կոնկրետ երկրների անուններ տալ, որոնց Դաշինքը հրավիրում է իր շարքերը: Ինչպես եւ պաշտոնական Վաշինգթոնը, Ռումինիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Վրաստանն ու Ուկրաինան պետք է ընդունվեն ՆԱՏՕ: «Մենք նաեւ աջակցում ենք ՆԱՏՕ-ի համագործակցությանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,- հայտարարել է Տրայան Բասեսկուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է Tiraspol Times-ը: