3 ապրիլի 2008 - 19:04 AMT
Քրդական աշխատվորական կուսակցությունն այլեւս ահաբեկչական կազմակերպություն չէ
Լյուքսեմբուգում Եվրամիության դատարանը չեղյալ է հայտարարել 2002 թվականի մայիսի 2-ին ընդունված որոշումը` Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու եւ նրա բանկային հաշիվները սառեցնելու մասին: Որոշումը կայացվել է դատարանի կողմից PKK-ի ղեկավար Աբդուլահ Օջալանի եղբայր Օսման Օջալանի հայցի հիման վրա: Դատարանը 2002 թվականի որոշումը ԵՄ օրենքներին հակասող է ճանաչել:
Նշենք, որ ԵՄ դատարանի որոշումն անպայման է անդամ-պետությունների տարածքում: Որոշումը չիրականացրած երկրներին տուգանք է հասնում: Ընդհանուր առմամբ, ԵՄ ցուցակում 60 ահաբեկչական կազմակերպություն կա, հաղորդում է Associated Press-ը: