7 մայիսի 2018 - 10:27 AMT
Թուրքիայում երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Մայիսի 6-ին Երևանի ժամանակով ժամանակով ժամը 22:18-ին Թուրքիայում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Աղրի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած ցնցումները գրանցել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը:

Օջախը եղել է 10 կմ խորությամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Էպիկենտրոնի հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 80-85 կմ է: