14 սեպտեմբերի 2002 - 19:20 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախապատրաստել է մի հաշվետվություն, որտեղ քննադատություն է հնչում Թուրքիայի հասցեին` երկրում մարդու իրավունքները խախտելու համար: Ինչպես գրում է թուրքական «Turkish Daily News» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հաշվետվությունն ու նրա հավելվածը նախապատրաստվել են ԵԽԽՎ պատգամավոր Դանի Էրիք Յուրգենսի կողմից: Երկու փաստաթուղթն էլ կքննարկվեն ԵԽԽՎ-ի ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջում Ստրասբուրգում կայանալիք աշնանային նստաշրջանի ընթացքում: Հաշվետվությունում պաշտոնական Անկարան լուրջ քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ հրաժարվել է փոխհատուցում վճարել անձանց, որոնց իրավունքները ոտնահարվել են: