8 մայիսի 2018 - 11:27 AMT
Ադրբեջանից 6 անձ փորձել է անցնել ՀՀ սահմանը

Մայիսի լույս 8-ի գիշերն Ադրբեջանից 6 անձ փորձել է անցնել ՀՀ սահմանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Անցնող գիշեր ՀՀ-Ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից գերեվարվել է 6 օտարերկրյա անձ»,-ասվում է գրառման մեջ:

Հովհաննիսյանը նշել է, որ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ: