8 մայիսի 2018 - 17:32 AMT
Յուրա Մովսիսյանը շնորհավորել է հայերին թավշա հեղափոխության հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելը ողջունել է նաև հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը՝ գրառում անելով իր ֆեյսբուքյան էջում:

«Մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերից հետո, հայկական թավշյա հեղափոխությունը հասավ հաջողության: Շնորհավորում եմ մեր ժողովրդին աշխարհի բոլոր անկյուններում»,-ասվում է գրառման մեջ:

Նա հրապարակել է նաև պաստառը, որտեղ պատկերված է համաժողովրդական շարժման առաջնորդ և նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: