8 մայիսի 2018 - 18:41 AMT
Փաշինյանը հանդիպել է ԱԱԾ պետին

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և նշել էր Հրապարակում իր ելույթի ժամանակ, ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին:

Կուտոյանը վարչապետին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները:

ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: