7 ապրիլի 2008 - 13:34 AMT
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հայաստանի կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Մայրական անսպառ եռանդն ու հոգատարությունն են պայմանավորում կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ երիտասարդ սերնդի դաստիարակության գործում: Թող մայրական ձեր սրտերը լցվեն հպարտությամբ ձեր զավակների հաջողությունների եւ արժանավոր գործերի համար:

Մաղթում եմ, որ ձեր հարկերի տակ իշխեն ջերմությունն ու ընտանեկան երջանկությունը: Միշտ եղեք կանացի եւ հմայիչ»: