11 մայիսի 2018 - 12:48 AMT
Վարչապետ. Պաշտպանության նախարար կնշանակվի Դավիթ Տոնոյանը

Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար:

Այդ մասին լրագրողների հետ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տոնոյանը, մինչև ԱԻ նախարարի պաշտոնին անցնելը, տարիներ շարունակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Դեռ օրեր առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ նոր կառավարության կազմում ՊՆ-ն ղեկավարելու է Դավիթ Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը մայիսի 9-ին պատասխանելով հարցին, թե ու՞մ է տեսնում պաշտպանության նախարարի պաշտոնում և ի՞նչ կարծիք ունի քննարկվող՝ Դավիթ Տոնոյանի թեկնածության մասին, ասել էր, որ վերջինիս ծանոթ է ավելի քան 19 տարի:

«Նա պաշպանության նախարարությունը լավ գիտի, այստեղ ծառայել է և անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել որպես նախարար Դավիթ Տոնոյանին», - ասել էր Վիգեն Սարգսյանը: