7 ապրիլի 2008 - 18:04 AMT
Մեթյու Բրայզան կներկայացնի ԱՄՆ-ն Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կներկայացնի ԱՄՆ-ն Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնակալման արարողությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում, արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:
«Մեթյու Բրայզան Երեւան կժամանի ապրիլի 8-ին եւ հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ»,-ասել են մամլո ծառայությունում:
Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին: Ըստ Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի, նոր նախագահը պետք է պաշտոնը ստանձնելուց 10 օր անց նշանակի վարչապետին: Կառավարության նոր կազմը ձեւավորվում է վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում: