7 ապրիլի 2008 - 18:24 AMT
Նորվեգիան չափազանց շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ
Նորվեգիան հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների շարունակության օգտին: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան Յոն Ռամբերգը: «Իմ երկիրը չափազանց շահագրգռված է այդ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, քանի որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է անուղղելի վնաս հասցնել ողջ տարածաշրջանին: Հուսով եմ, որ հակամարտող կողմերը գիտակցում են իրենց պատասխանատվությունը եւ չեն ձեռնարկի քայլեր, որոնք կարող են խախտել կայունությունը տարածաշրջանում: Նորվեգիան գտնում է, որ կողմերը պետք է շարունակեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-ասել է դիվանագետը, հաղորդում է 1news.az-ը: