8 ապրիլի 2008 - 17:23 AMT
Հայաստանի խորհրդարանը ղարաբաղյան կարգավորման հարցով հայտարարությամբ է հանդես գալու
Հայաստանի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով տվյալ հայտարարությունն ընդունվելու է խորհրդարանի լիազորությունների շրջանակներում: Խոսնակը բոլոր պատգամավորներին եւ խորհրդարանական խմբավորումներին կոչ է արել քննարկել այդ փաստաթուղթը եւ ներկայացնել առաջարկություններ:
Նշենք, որ ԱԺ հաջորդ նիստը կայանալու է ապրիլի 10-ին, քանի որ վաղը` ապրիլի 9-ին, կայանալու է խորհրդարանի հանդիսավոր նիստը, որի ընթացքում կանցնի Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: