13 սեպտեմբերի 2002 - 22:45 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Եվրոպայի 120-ից ավելի հայկական կազմակերպություններ եւ ինստիտուտներ ստորագրել են համատեղ հայտարարություն ընդդեմ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեության վերսկսման: Այդ կազմակերպությունների անդամների կարծիքով, տեղեկացնում է Եվրոպայի հայկական դաշնության գրասենյակը, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքը չի նպաստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի լուծմանը: