10 ապրիլի 2008 - 17:14 AMT
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման դեպքում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը կարող է հանդես գալ որպես ներդնող եւ ինժեներ
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայան կառուցել, ընդ որում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը կարող է հանդես գալ եւ որպես ներդնող, եւ որպես ինժեներ: Այդ մասին հայտարարել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Ռապոպորտը, հաղորդում է Հայկական երկրորդ հեռուստաալիքը: Նրա խոսքերով, ընկերությունում մտադիր են զբաղվել ոչ միայն գործող ՀԱԷԿ-ի կառավարմամբ, այլեւ առաջարկում են կառուցել նոր ԱԷԿ-ը:
Անդրեյ Ռապոպորտը հավելել է, որ ԱԷԿ-ի կառավարման ժամկետների երկարացման մասին բանակցություններ հայկական կողմի հետ դեռ չեն տարվում, սակայն կարող են սկսվել մոտ ամիսներին: