10 ապրիլի 2008 - 17:30 AMT
Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են մի շարք պետությունների ղեկավարներ, հաղորդում է ՀՀ Նախագահի մամլո ծառայությունը: Մասնավորապես, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հորսթ Քյոհլերը, Իտալիայի նախագահ Ջիորջիո Նապոլինատոն, Հնդկաստանի նախագահ Փրաթիբհա Դեւիսիգխ Փաթիլը, Իսրայելի նախագահ Սիմոն Պերեսը, Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Գորդոն Բրաունը, Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն, ՆԱՏՕ- Գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը: