12 ապրիլի 2008 - 15:46 AMT
Բեռլինում հարգանքի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին Բեռլինում հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Բեռլինի հայ համայնքում: Միջոցառմանը մասնակցելու են Բունդեսթագի փոխխոսնակ Սյուզան Կաստները, «Topography of Terror Foundation» պատմության կենտրոնի տնօրեն, ռաբունի, պրոֆեսոր Անդրեաս Նաչաման, ինչպես նաեւ Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը:
Անցյալ տարի Բեռլինի հայ համայնքը նաեւ կազմակերպել է նմանատիպ միջոցառում, որին մասնակցել են ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական գործիչներ, մասնավորապես` Բուդեսթագի նախագահ, պրոֆեսոր Նորբերտ Լամմերտը եւ Համբուրգի սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ժան Ֆիլիպ Ռեեմտսման: Հրավիրվածների թվում են եղել նաեւ դեսպանները, գլխավոր քարտուղարները եւ գերմանական Բունդեսթագի ներկայացուցիչները: