14 ապրիլի 2008 - 15:34 AMT
Երեւանում տեղի են ունեցել խորհրդակցություններ կառավարության կազմի ձեւավորման շուրջ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցական հանդիպումներ է սկսել քառակողմ քաղաքական կոալիցիայի մեջ ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Մասնավորապես, այդ շրջանակում նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: