1 հունիսի 2018 - 18:33 AMT
Մանկական սահարան՝ փոքրիկներին. «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» տոնում է Հունիսի 1-ը

Հունիսի 1-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ այն ավելի տոնական դարձնելով «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության փոքրիկների համար: Ընկերության մասնակցությունն այս հատուկ օրվա կապակցությամբ կազմակերպվող զանազան միջոցառումներին վերջին 20 տարվա ընթացքում արդեն ավանդական է դարձել:

Փոքրիկներին նվիրված օրը հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար առանձնահատուկ դարձնելու համար՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» «Դոբրի» բնական հյութեր է բաժանել hունիսի 1-ին «Օրրանում» կազմակերպված գեղեցիկ միջոցառմանը: Ընկերությունը նաև հատուկ անակնկալ էր պատրաստել «Օրրան» ընտանիքի հատկապես ամենափոքր անդամների համար՝ գունավոր մանկական սահարանի տեսքով:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» ղեկավար անձնակազմը ևս աջակցել է «Օրրանի» երեխաներին:

«Համայնքային կյանքին մասնակցությունը միշտ մեր առաջնահերթություններից է եղել: Մասնավորապես, համարյա 2 տասնամյակ շարունակ մենք աջակցել ենք մեր ամենահին գործընկերներից մեկին՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` երեխաների կյանքն ավելի ուրախ դարձնելու համար: Այս բարեգործական կազմակերպության ձեռնարկած՝ կենսական նշանակության գործը շատ մոտ է մեր ընկերության արժեքներին, և մենք միշտ ուրախ ենք ուժերը միավորել՝ երեխաներին աջակցելու և նրանց կյանքն առավել երջանիկ դարձնելու համար»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը գործում է արդեն 20 տարի: Բիզնես գործունեությունից զատ, ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարման, համայնքների և երիտասարդության զարգացման նախագծերից բացի, ուշադրության կենտրոնում են նաև բնակչության կողմից սիրված տոներն ու միջոցառումները: