Մայիսի 31-ին Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում, Սուրենավան բնակավայրի շրջանում, ռուսաստանցի սահմանապահները ձերբակալել են 2 անհայտ անձի, որոնք ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը։
Պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ ջոկատը սեղմ ժամանակահատվածում հայտնաբերել և ձերբակալել է սահմանախախտներին: Նրանք օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։
Այժմ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար, հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: