4 հունիսի 2018 - 12:34 AMT
Դեպի ՌԴ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքի ցույց են անում հրապարակում

Հունիսի 4-ին Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր և տարանցիկ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում, հայտնում է «Ժողովուրդը»:

Ընկերությունները բողոքում են, քանի որ հունիսի 1-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հայ վարորդների համար արգելվել են:

Վարորդները պահանջում են օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին, և դրանով հավասար պայմաններ ստեղծել բոլոր փոխադրողների համար: