4 հունիսի 2018 - 17:41 AMT
2 տարում ՀՀ բնակչությունը կրճատվել է 1%-ով

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2018 թվականի առաջին երեք ամսում նվազել է մոտ 0,1%-ով կամ 2800 հոգով՝ ապրիլի 1-ի դրությամբ կազմելով է 2,969 մլն մարդ տարեսկզբի 2,972 մլն-ի համեմատ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ՀՀ-ում 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը կազմել է 2,981 մլն մարդ, ինչը նշանակում է, որ մեկ տարում երկրի բնակչությունը կրճատվել է 0,3%-ով:

2016-ի նույն ժամանակահատվածում մշտական բնակչության թիվը կազմել է 2,994 մլն երկու տարում ՀՀ-ում բնակչությունը կրճատվել է մոտ 1%-ով կամ 24,500 հոգով:

2018թ. ապրիլի 1-ի դրությամբ քաղաքային բնակավայրերում ապրում է ՀՀ բնակչության 1,89 մլն մարդ, և գյուղական բնակավայրերում՝ 1,075 մլն մարդ: