ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է թմրանյութերի համար ցմահ դատապարտված 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի կալանքի ժամկետը, հայտնել է Սպիտակ տունը: Վերջերս ԱՄՆ նախագահին կնոջը ներելու խնդրանքով էր դիմել Քիմ Քարդաշյանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Քիմ Քարդաշյանին, նրանք քննարկել էին քրեական իրավունքի հնարավոր բարեփոխումը:
Ջոնսոնը 22 տարի է անցկացրել կալանավայրում, նա արդեն ծոռներ ունի:
Քիմ Քարդաշյանն արդեն արձագանքել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ Ջոնսոնի ներումն անվանելով «լավագույն նորությունը»:
«Ջոնսոնը պատասխանատվություն է ստանձնել իր արարքների համար և 2 տասնամյակ շարունակ օրինակելի կալանավոր է եղել: Չնայած ցմահ բանտարկությանը՝ Էլիսը շատ է աշխատել իր վրա բանտում և օրինակ է ծառայել մյուս կալանավորների համար»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սպիտակ տունը չի մանրամասնել, թե երբ ազատ կարձակվի Ջոնսոնը և կոնկրետ ինչի համար էր դատապարտվել: