8 հունիսի 2018 - 15:17 AMT
Հայ ըմբիշները 3 բրոնզ են նվաճել Մ23 Եվրոպայի առաջնությունում

Ստամբուլում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ 3 մեդալ են նվաճել:

Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային Արման Բաղդասարյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ, հայտնում է է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Հունիսի 8-ին պայքարն են սկսում ազատ ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 65 կգ քաշային Գոռ Թորոսյանը, 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 79 կգ քաշային Անդրանիկ Գաբրիելյանը: