20 հունիսի 2018 - 18:24 AMT
Ցեղասպանության հուշահամալիրի Անմար կրակը հանգել է հորդառատ աձրևից

Հունիսի 20-ին հորդառատ անձրևի հետևանքով հանգել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հավերժական կրակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել արտակարգ իրավիճակից՝ անձնակազմի արագ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ», - գրել է նա:

Ցեղասպանության հուշահամալիրը կառուցվել է 1967-ին։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ այցելում են այստեղ և ծաղիկներ խոնարհում Հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հուշահամալիրի Հիշատակի դահլիճը կազմված է բազալտե տասներկու թեքադիր մույթերից, որի կենտրոնում զոհերի հիշատակի Հավերժական կրակն է: