Արարատի մարզի Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է համայնքի միջոցները, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Բազիկյանն անձնական նպատակներով մի քանի տարի շահագործել է «Խոսրով անտառ» պետական արգելոցում գտնվող ավազահանքը, համայնքին հատկացված տրակտորը շուկայականից ակնհայտ ցածր գնով վաճառել է եղբորը, օտարել է համայնքին պատկանող կոմբայնը՝ գումարն օգտագործելով անհայտ նպատակներով:
Նա համայնքի միջոցներով մեքենա է գնել, իսկ հետո վաճառել, բյուջեից 4,5 մլն դրամ է դուրս գրել գյուղի հուշաքարի շինարարական աշխատաքների համար, մոտ 40 հոգու ձևակերպել է որպես աշխատող՝ յուրացնելով գումարը:
Դեպքի հագամանքները պարզվում են: