26 հունիսի 2018 - 15:02 AMT
Իսպանիայում «հայկական մաֆիայի» մոտ 150 անդամ է ձերբակալվել

Իսպանական ուժայինները մասշտաբային գործողություն են իրականացրել երկրի մի շարք քաղաքներում՝ ձերբակալելով տեղի ԶԼՄ-ների բնորոշմամբ «հայկական մաֆիայի» տասնյակ անդամների։

Գործողություննիրականացվել է Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայում, Ալիկանտեում ու Ալբասեթեում, մոտ 70 հասցեներով։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվածների թիվը 142-ն է։

Ձերբակալված հայերը կասկածվում են թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, պայմանավորված սպորտային խաղեր կազմակերպելու մեջ։

Հետաքննությունը սկսվել էր 2017-ին Տարասայում վրացական մաֆիայի 2 անդամի սպանությունից հետո։ Ոստիկանական միացյալ խումբը հետաքննել էր այսպես կոչված «օրենքով գողերի» գործունեությունը երկրում։

Պարզվել է, որ վրացիների տեղը զբաղեցրել է հայկական կազմակերպությունը, որն արագորեն աճել է։ Հանցախումբը բազմաթիվ «ստորաբաժանումներ» ուներ եվրոպական այլ երկրներում ու ղեկավարվում էր արևելյան մաֆիաներին բնորոշ մեթոդներով։

Photo. EFE