22 ապրիլի 2008 - 15:58 AMT
Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ուրանի արդյունահանման համատեղ ձեռանրկություն ստեղծելու հարցով
Հայաստանի բնապահպանության նախարարությունն ու ռուսական ուրանի արդյունահանման ընկերություններից մեկը համաձայնագիր են կնքել ուրանի արդյունահանման համատեղ հայ-ռուսական ձեռնարկություն ստեղծելու շուրջ:
Հայ-ռուսական ուրանի արդյունահանման ընկերությունը ստեղծվում է հավասար սկզբունքներով եւ կգրանցվի երեք ամսվա ընթացքում: Դրա գրանցումից հետո, Հայաստանի կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի որոշման համաձայն, այն կստանա լիցենզիա Հայաստանի տարածքում երկրաբանական հետազոտություններ անցկացնելու համար: Աշխատանքները իրականացվելու են Հայաստանի Սյունիքի մարզում:
Այս համաձայնագիրը դարձավ Հայաստանի բնապահպանության նախարարության եւ Ռոսատոմի միջեւ համաձայնագրի արդյունք, որն ստորագրվել է ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի այցելության ժամանակ Երեւան 2008 թվականի փետրվարի 6-ին, հաղորդում է ՌԲԿ-ն: