22 ապրիլի 2008 - 17:02 AMT
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին, հաղորդում է ՀՀ Նախագահի մամլո ծառայությունը: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել.

Յուրի Բարսեղովին (Ռուսաստան)` «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիա֊յի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունները» երկ֊հա֊տո֊րյակի համար.

Իվ Տերնոնին (Ֆրանսիա)` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար: Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանա֊կալի ավանդի համար Ռոջեր Վ. Սմիթը (ԱՄՆ) պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: