Ավետիք Քերոբյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Ավետիք Քերոբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Փախչանյանը: