27 հունիսի 2018 - 15:10 AMT
Հունիսի 27-30-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-30-ը կբարձրանա 4-5 աստիճանով, որոշ մարզերում հասնելով 40 աստիճանի, այնուհետև էապես չի փոխվի:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 40 աստիճանի: