ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նիկոլայ Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում` հասարակական հիմունքներով: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նիկոլայ Բաղդասարյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով», - մասնավորապես նշվում է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել նաև Մեսրոպ Պապիկյանը: