
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հուլիսի 2-ի հրամանագրով, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը:
Հարությունյանը կլինի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը:
Հարությունյանը հրաժարական էր տվել երկրի վարչապետի պաշտոից 2018 թվականին հունիսի 6-ին: Պատճառը՝ հունիսի 2-ից Ստեփանակերտում սկսված բողոքի ցույցեր էին, որի ընթացքում ցուցարարները պահանջել էին ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների, ընդհուպ մինչև նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:
Ստեփանակերտում բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դրանց հիմքում դրված են Արցախի որոշ պաշտոնյանների թերի գործունեությունը: